Հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզի Տաշիր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20:50-ի սահմաններում, Վրաստանի հանրապետության քաղաքացի 24-ամյա Արթուր Ղամբարյանը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում` կենտրոնական շուկայի մոտ, վրաերթի է ենթարկել Գետափնյա գյուղի բնակիչ, 34-ամյա Գոհար Դումիկյանին, ով տեղում մահացել է:

Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել եւ փորձել է օգնություն ցուցաբերել տուժածին: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: