Փետրվարի 2-ին եւ 3-ին ողջ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հորադիզի, Նուզգերի, Ղորղանի, Սեյսուլանի, Ջրաբերդի, Կարաչուկի եւ այլ ուղղություններով:

«ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- նշեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: