Իրանում այսօր՝ փետրվարի 3-ին կայացել է երեք նոր արբանյակների՝ «Միսհաբ-2»-ի, «Թուլու»-ի եւ «Նավիդ»-ի շնորհանդեսը: Ինչպես Տիեզերքի ազգային օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է երկրի հաղորդակցության նախարար Ռզա Թաղիպուրը, արբանյակները մշակվել են տեղական մասնագետների կողմից եւ ծառայելու են կապի եւ հեռահաղորդակցության իրականացմանը:

Մոտ օրերս Իրանում բացվելու է գիտական կենտրոն՝ արբանյակներից ստացված տեղեկություններն ուսումնասիրման համար:

Այսօր տեղի է ունեցել նաեւ իրանական արտադրության նոր՝ «Սիմորգ» հրթիռակրի շնորհանդեսը: Արարողությանը մասնակցել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ երկրի ռազմական ղեկավարությունը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է İRİBNEWS-ը, երրորդ արհեստական արբանյակի միջոցով Իրանն առաջին անգամ ուղեծիր է ուղարկել կենդանի օրգանիզմ: Փորձն իրականացվել է տիեզերական միջավայրում գիտական փորձեր անցկացնելու նպատակով:

Առաջին իրանական արբանյակն ուղեծիր է դուրս բերվել 2009թ. փետրվարին: