Այսօր փետրվարի 3-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններից հետո ազատազրկվել էր եւ գտնվում էր դատապարտյալների հիվանդանցում, տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն` սրտի հետազոտության:
Դեռեւս հայտնի չէ, թե քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը որքան ժամանակ կմնա հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվելուց հետո Սասուն Միքայելյանի մոտ ի հայտ էին եկել եկել շնչառական ուղիների եւ սրտի հետ կապված առողջական խնդիրներ։ Դեկտեմբերին նախկին պատգամավորին վիրահատել էին «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ կատարելով շնչուղիների շրջանում միանգամից մի քանի վիրահատություն։
Անցյալ շաբաթ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ էր հղել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` խնդրելով Սասուն Միքայելյանի հետազոտությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում։



























