Կամբոջայից հակասական լուրեր են ստացվում գործարար Սերգեյ Պոլոնսկու ձերբակալության վերաբերյալ: Նշենք, որ նախօրեին հաղորդվում էր, թե նրան ազատ են արձակել ստորագրության դիմաց:

Այսօր հայտնիէ դարձել, որ Կամբոջայի դատարանը երկարացրել է նրա կալանքը անորոշ ժամանակով: Հյուպատոսարանի տվյալներով, Պոլոնսկուն ու եւս երկու ռուսաստանցիների ձերբակալությունից հետո ազատ չեն արձակել, եւ նրանք այժմ գտնվում են Սիանուկվիլ քաղաքի բանտում:

Նշենք, որ հունվարի 4-ին Պոլոնսկին եւ եւս երկու ռուսաստանցի ձերբակալվել են դատարանի որոշմամբ` տեղացի նավաստիների վրա հարձակման մեղադրանքով:  Ըստ քննության տվյալների` դեպքը կատարվել է այն ժամանակ, երբ  ռուսաստանցիները փոքր նավով վերադառնալիս են եղել կղզիներից մեկից. նրանք դանակով սպառնացել են անձնակազմին եւ նավաստիներին ստիպել ջուրը նետվել:  Պոլոնսկու ներկայացուցիչների կողմից այդ տեղեկության վերաբերյալ մեկնաբանություններ  առայժմ  չկան: