Դեսպանատան շենքում երկու մարմնավաճառների հետ երեկույթի համար Կոլումբիայում Հոնդուրասի դեսպանը զրկվել է պաշտոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դեսպանատան աշխատակիցներից մեկը քեֆ էր կազմակերպել մարմնավաճառուհիների հետ, որոնց այժմ որոնում է կոլումբիական ոստիկանությունը: «Գիշերային թիթեռնիկները» հասցրել են գողանալ երկու համակարգիչ եւ անհետանալ:

Դեսպան Կառլոս Ռոդրիգեսն այդ ժամանակ արձակուրդն էր անցկացնում ԱՄՆ-ում, սակայն դա նրան պատժից չի ազատել, Հոնդուրասի արտգործնախարարԱրթուրո Կորալեսի հրամանով նա ազատվել է:

Հոնդուրասի ԱԳՆ-ն հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է հավաքի եւ վերլուծի ողջ տեղեկատվությունը տհաճ միջադեպի վերաբերյալ: