Կոսովոյի իշխանությունները հունվարի 5-ին արգելել են Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի մուտքը երկրի տարածք: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նախագահը պատրաստվում էր Սուրբ ծննդին այցելել Պրիշտինայից ոչ հեռու գտնվող վանք: Ըստ պաշտոնական Պրիշտինայի, իրենց որոշումը պատասխանն էր կոսովցի պաշտոնյաների մուտքը Սերբիա արգելելուն:
Կոսովոյի փոխվարչապետ Հաջրեդին Կուչիի խոսքով, Նիկոլիչը կարող է այցելել կոսովո միայն այն դեպքում, երբ թույլատրի Կոսովոյի պաշտոնյաների մուտքը Սերբիայի հարավային տարածքներ, որտեղ բնակչության մեջ մասը ալբանացիներ են: Կուչին նաեւ նշել է, թե արգելքի որոշումը կայացվել է միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններից հետո: Նիկոլիչի այցը պետք է լիներ նրա առաջին այցը Կոսովո նախագահի կարգավիճակում: Նա ընտրվել էր 2012թ. մայիսին:




























