Սուդանի եւ Հարավային Սուդանի իշխանությունները պայմանավորվել են երկու պետությունների սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Նման որոշում է կայացվել Եթովպիայում բանակցությունների ժամանակ, որտեղ որպես միջնորդ էր հանդես գալիս Աֆրիկական միությունը, տեղեկացնում է BBC-ին:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հակամարտությունը շարունակվում էր մեկուկես տարի` Հարավային Սուդանի անկախացումից ի վեր: Կողմերը համաձայնության չեն կարողանում հասնել նավթի պատճառով:




























