Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին շնորհավորել է Սբ Ծննդյան կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարակված է երկրի ղեկավարի Facebook-ի պաշտոնական էջում:
«Շնորհավորում եմ ձեզ` Սբ Ծննդի կապակցությամբ, որը Հայ առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6 –ին: Բազմազանությունն այն անկյունքարն է, որի վրա հիմնվում է մեր պետության ուժը: Երկրի վերածննդի եւ նրա ժողովրդավարական զարգացման ճանապարհին առանձնահատուկ ներդրում ունեն Վրաստանում բնակվող էթնիկ հայերը: Եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել այն հսկայական ավանդը, որն արտացոլվում է մեր ժողովուրդների համակեցության բազմազանություն մեջ»,-ասված է նախագահի հայտարարության մեջ, հաղորդում է «Գրուզիա –Online»-ը:




























