Նովոկուզնեցկի բնակելի շենքում գազի բալոն է պայթել, զոհվել են երկու մարդ, տուժել` ինը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Կեմերովի մարզից: Տուժածներից հինգը ծանր վիճակում են:
Հրդեհ է բռնկվել Ռադիշչեւի փողոցի 9-հարկանի շենքում` հունվարի 8-ի առավոտյան ժամը 08-ին: Ենթադրվում է, որ գազի բալոն է պայթել: Տուժել է չորս բնակարան:
«Ինտերֆաքսը» հայտնում է տուժած երեք երեխաների մասին: Ավելի քան 20 մարդու փրկել են հրշեջները:




























