Կոնյակի եւ խաղողի հումքից պատրաստվող ալկոհոլային այլ խմիչքներում իզոտոպների անալիզը հետաձգվել է: Նման առաջարկություն է արվում «Խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով: Նախգիծը մշակվել է Հայաստանի գյուղնախարարության կողմից, հաշվի են առնվել նաեւ Հայաստանի կոնյակ արտադրողների եւ գինեգործների միությունների առաջարկները:
Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտում NEWS.am-ի թղթակցին ասացին, որ C2 եւ H13 իզոտոպների անալիզը կբացահայտի խաղողի ծագումը եւ կստուգի, թե արդյոք կոնյակը, գինին եւ խաղողի օղին իսկապես պատրաստված են տեղական հումքից եւ իրավունք ունեն հայկական համարվել: Բացի այդ, փորձաքննությունը թույլ է տալիս պարզել հումքի պատկանելությունը ոչ միայն երկրի, այլեւ կոնկրետ վայրի մասով:
«Այդ իզոտոպները պարունակվում են խաղողի մեջ եւ պահպանվում են այն վերամշակելիս: Դրա շնորհիվ դրանք կարելի է օգտագործել որպես ինդիկատորներ»,-պարզաբանեց ինստիտուտի առաջատար փորձագետ Կարո Հակոբյանը: Ստուգողական նմուշների առկայության համար Ստանդարտների ազգային ինստիտուտը կունենա իզոտոպային տվյալների բանկ: Արդեն հաստատվում է համապատասխան փորձաքննության կարգը:
Օրենքի նախկին խմբագրմամբ ենթադրվում էր, որ տվյալների բազան կսկսի գործել 2013թ. հունվարից: Ժամկետը որոշվել է հետաձգել անհարժեշտ սարքի` ատոմա-մագնիստական ռեզոնատորի որոնման պատճառով: Ներկայումս հանրապետությունում այդ սարքից չկա, որի արժեքը մոտ 1 մլն եվրո է:




























