Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում ինքնասպանություն գործած 17-ամյա Վ.Ս-ն ընտանեկան վեճից հետո է գնացել այդ քայլին:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարդ գյուղի գյուղապետ Իշխան Թառոյանը:
Գյուղապետի խոսքով, Վ.Ս-ն շատ հարգված եւ շնորհալի երիտասարդ է եղել: Վերջինս անհամբերությամբ սպասել է, թե երբ պետք է մեկնի ծառայության եւ ցանկացել է զինվորական դառնալ: «Գարնանը նա պետք է գնար զինծառայության: Մի եղբայրը ծառայում է, իսկ փոքր եղբայրը դեռ դպրոցական է: Հայրն ու մայրն էլ զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով»,- ավելացեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 7-ի գիշերը, Կոտայքի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել: Գեղարդ գյուղի Վարդան Ս-ն անունով մի բնակիչ ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սովորում էր տեղի դպրոցի 10-րդ դասարանում: Վերջինիս գտել են գյուղի երկհարկանի կիսակառույց մի շինությունում կախված վիճակում:





























