Շիրակի մարզում 31-ամյա Գ.Թ-ն ընկերների հետ ալկոհոլ օգտագործած վիճակում «Սիգմա-պոկեր-Ռիո» խաղատանը 1 անգամ կրակել է խաղատան ներսում գտնվող բարի ներքեւի հատվածին,որից հետո կոտրել են խաղատան մուտքի դռան ապակիները եւ ծեծել խաղատան աշխատակցին: Շիրակի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գ. Թ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների 27-ամյա Վ.Ս-ի,Ա.Հ-ի, Հ.Ղ-ի հետ «Սիգմա-պոկեր-ռիո» խաղատանը կատարել են խուլիգանություն,որի ընթացքում 1 անգամ կրակել է խաղատան ներսում գտնվող բարի ներքեւի հատվածին,որից հետո կոտրել են խաղատան մուտքի դռան ապակիները: Վիճաբանել են նաեւ աշխատակից Հ.Թ-ի հետ,հարվածել մարմնի տարբեր մասերին՝պատճառել առողջությանը թեթեւ վնաս:
Գ.Թ-ի դեմ քրեական գործ է հարուցվել 235 հոդվածի-ին մասով եւ 258 հոդվածի 4-րդ մասով: Իսկ 27-ամյա Վ.Ս-ի դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























