2012 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը Հայաստանի եւ ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 914 անգամ:
Հայաստանի ՊՆ տվյալներով՝ Ադրբեջանն այդ ընթացքում 170 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 6 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով դեկտեմբերին վիրավորվել է երկու հայ զինծառայող:
Նոյեմբերին Ադրբեջանը Հայաստանի եւ ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 210 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 10 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք, մեկ անգամ՝ РПГ-7:
Հոկտեմբերին Ադրբեջանը Հայաստանի եւ ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1050 անգամ, սեպտեմբերին՝ 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է պահպանել լարվածությունը շփման գծում:





























