Կոմիում սիրողական թռիչքների ընթացքում նույն օրը երկու պարաշյուտիստներ են ջախջախվել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին` Կոմիի Հանրապետության Կորտկերոսկի շրջանի Աջերոմ ավանում:
Պարզվել է, որ այդ օրը Սիկտիվկար քաղաքի 22 բնակիչներից բաղկացած պարաշյուտիստների խումբը սիրողական թռիչքներ է կատարել Կորտկերոսկի շրջանի օդանավակայանից: Երկու զոհվածների պարաշյուտներն էլ չեն բացվել:
1960 եւ 1970 թթ. ծնված տղամարդիկ ստացած վնասվածքներից մահացել են հենց դեպքի վայրում, հայտնում է SakhaNews-ը:





























