Հունվարի մեկից 5-ից մինչեւ 20 տոկոսով բարձրացել են երկաթգծով ուղեւորափոխադրումների սակագները։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այսուհետ, օրինակ Երեւան-Գյումրի տոմսի գինը կկազմի հազար դրամ, անցած տարվա 950-ի փոխարեն։ Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնել են, որ տոմսերի գների աճը պայմանավորված է անցած տարեվերջին իրականացված նոր գոտեւորմամբ, ինչի մասին նախօրոք հայտարարվել էր»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























