«Ռեն-ՏՎ»-ի աշխատակցին Մոսկվայում թալանել են։ Ոստիկանությունը «թարմ հետքերով» ավազակային հարձակման կասկածանքով կալանավորել է երկու հոգու։ Նրանք Միջին Ասիայից գաղթած աշխատողներ էին։

Ինչպես հաղորդում է  «Накануне.Ru»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր Կառավարության մամուլի ծառայությանը, գիշերը հեռուստաալիքի աշխատակիցը Դեկաբրիստների փողոցի 15-րդ տան մոտ նստել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենան եւ խնդրել է տեղ հասցնել իրեն։ Այնուհետեւ մեքենայի սրահում գտնվող երկու տղամարդ, ատրճանակի նմանվող առարկաներով սպառնացել են նրան՝ խլելով հազար հինգ հարյուր ռուբլի, բջջային հեռախոսն ու նրան մեքենայից դուրս են հանել Սելսկոխոզայստվենայա փողոցի 17-րդ տան մոտ։

Կողոպտիչներն  Ուզբեկստանի եւ Տաջիկստանից ներգաղթած աշխատողներ են եւ կալանավորվել են թարմ հետքերով: