Իշխանությունները հետեւողականորեն շարունակում են խոչընդտել «Ժառանգության» խմբակցության գործունեությունը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Ըստ վերջինիս՝ դրա վառ օրինակ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ի Հայաստանի մշտական պատվիրակության կազմից հանելն էր։
«Դա միայն Զարուհի Փոստանջյանի խնդիրը չէ, այլ „Ժառանգության“ դեմ պաշտոնական մակարդակով իրականացվող խոչընդոտներ են»,-ընդգծեց Սաֆարյանը։
Ժառանգություն" խորհրդարանական խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ վերջին 7-8 ամսիների ընթացքում սա 5 -6 –րդ դեպքն են։ Երեկ մերժել են նաեւ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի մասնակցությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։
«Եթե իշխանությունները նման ջանադրություն, էներգիա եւ միջոցներ ծախսեին արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար եւ ոչ թե „Ժառանգությանը“ մեկուսացնելու, ապա ցեղասպանությունը ժխտող Չավուշօղլուն, վստահաբար, չէր դառնա ԵԽԽՎ-ի նախագահ, ՀՀ առջեւ չէին լի մի շարք մարտահրավերներ, մարտիմեկյան բաց էջեր, չկատարված պարտակավորություններ, որոնք արդեն մարտահրավեր են „դրսի տղաների“ համար։ Արձագանքելով մեղադրանքներին՝ նշեմ, որ դրսից տղա բերողը „Ժառանգությունը“ չէ, տղա բերում են իրենք՝ չկատարված պարտավորությունների, մարտիմեկյան բացերի միջոցով։ Այդ տղաները նման էջերի վրա հավաքվելու պատեհ պահերը եւ ձեւերը լավ գիտեն»,- հավելեց պատգամավորը։




























