Ամերիկայի Արիզոնա նահանգում Ֆենիքսի 22-ամյա բնակչին պատահաբար սպանել է  քույրը: Երիտասարդները ֆոտոխցիկների առջեւ հանդես են եկել որպես գանգստերներ:

«Sun»-ը հաղորդում է , որ 19-ամյա Սավանա Ռամիրեզն ու նրա  22-ամյա եղբայրը` Մարտին Օրտիզը, վերադառնալով տոնական երեկույթից, սկսել են ֆոտոխցիկների առջեւ զենքերով գանգստերի կեցվածք ընդունել:

Ինչ- որ պահի աղջիկը քաշել է ձգանը, գնդակը դիպել է եղբոր գլխին եւ նա տեղում մահացել է: Ներկայումս ոստիկանությունը պարզում է զենքի տիրոջ ինքնությունը: Սավանան պնդում է, թե չի իմացել, որ զենքը լիցքավորված է եղել: Նրան մեղադրում են չկանխամտածված սպանության մեջ: