Բրիտանական ճարտարագետ-մեխանիկների ընկերակցության փորձագետները պարզել են, որ Երկրի վրա աճեցված եւ արտադրված սննդի 30-ից 50 տոկոսը ոչ ոք չի ուտում։ Նրանք հաստատել են, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մթերքների կեսը գնելուց հետո դեն է նետվում։

Համաձայն զեկույցի՝ անիմաստ արտադրված սննդի ավելցուկը պայմանավորված է այնպիսի գործոնների համակցությամբ, ինչպիսիք են ժամկետանց մթերքի վաճառքի խիստ հսկողությունը, բերքահավաքի վատ որակն ու գնորդների շռայլությունը։

Ըստ «Ռոսբալթ»-ի, հեղինակներն իրերի այդպիսի կարգավիճակն անվանում են ողբերգական եւ հայտարարում են, որ մոլորակը, որի բնակչությունը հարյուրամյակի վերջին ավելանալու է 3 միլիարդով, պետք է մտածի սնման խելամիտ ռազմավարության մասին։