Թուրք գրող Արֆ Արսլանը պնդում է, թե գերմանացի մեծ քնարերգու եւ մտածող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ունի սելջուկյան ծագում։ Նա այս ամենը փորձել է հիմնավորել իր նոր՝ «Իսլամ. Գյոթե» գրքում։

Թուրքական Habervakti.com կայքի փոխանցմամբ՝ թուրք գրող, կրոնագետ Արիֆ Արսլանն իր նոր գրքում պնդում է, թե Գյոթեի նախնիները սելջուկներ են՝ նշելով, թե նրա պապու պապերից մեկին դեռեւս 13-րդ դարում խաչակիրները գերի են վերցրել եւ տեղափոխել Գերմանիա։  Արիֆ Արսլանը պնդում է նաեւ, թե Գյոթեն չի հաճախել եկեղեցի եւ գովաբանել է Մուհամեդ մարգարեին՝ նամազ անելով մահմեդականների հետ։

Նշենք, որ Արիֆ Արսլանն ավելի վաղ հրատարակել էր սկանդալային «Տոլստոյ, Մուհամեդ մարգարե. թաքցրած գիրք» գիրքը։