Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Հունդաի Գալլոպեր» մակնիշի (1999 թ. արտադրություն) ավտոմեքենան կվաճառվի դասական աճուրդով:
ՀՀ կառավարությունն այսօր` հունվարի 10-ին որոշում ընդունեց թույլատրել մեքենայի վաճառքը, որն ունի 70 % մաշվածություն եւ գնահատված է 2.5 մլն դրամ:
Աճուրդի մասին առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն azdarar.am կայքում:




























