Պետական պաշտոնյաները Հայաստանից ԼՂՀ կարող են գործուղվել նաեւ օդային ճանապարհով: ՀՀ կառավարությունն այսօր` հունվարի 10-ին փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում` սահմանելով գործուղման ծախսերի չափերը Հայաստանի ներսում եւ Լեռնային Ղարաբաղում:
Ըստ այդմ` Հայաստանի ներսում գործուղման դեպքում օրապահիկը 2000 դրամից բարձրացել է մինչեւ 3000 դրամ:
Գիշերավարձը ԼՂՀ-ում սահմանվել է 15 հազ. դրամ, Երեւանում` 25 հազ. դրամ, ՀՀ մարզերում` 20 հազ. դրամ:
Նշենք, որ նախկինում պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղ կարող էին գործուղվել միայն ծառայողական մեքենաներով կամ միկրոավտոբուսներով:




























