Ամերիկյան լրատվամիջոցները նոր մանրամասնություններ են հայտնել հունվարի 10-ին ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Թաֆթ քաղաքի դպրոցում կատարված հրաձգության մասին։ Հիշեցնենք, որ 16-ամյա դպրոցականը վիրավորել է երկու հոգու, ապա հանձնվել է ոստիկանությանը։

Ըստ NY Daily News-ի, դեռահասը կրակել է նրանց վրա, ովքեր դասամիջոցներին ծաղրում էին իրեն։  Նրանցից մեկը լուրջ վնասվածք է ստացել եւ ճգնաժամային վիճակում է գտնվում։ Դպրոցականը նշան է բռնել եւս մեկ համադասարանցու վրա, սակայն չի դիպել։

Ուսուցիչը փորձել է հանգստացնել հրաձգին։ Բեկորներ դիպել են նաեւ դասավանդողի գլխին, սակայն լուրջ վնասներ չեն հասցրել։ Ուսուցչին տեղափոխել են հիվանդանոց։

Լրագրողների կարծիքով՝ եթե չլինեին դասավանդողի ջանքերը, որին հաջողվել է համոզել դեռահասին  դադարեցնել կրակը, Տաֆտում հրաձգության զոհերը կարող էր ավելի շատ լինել։