Չինաստանում սողանքի հետեւանքով զոհվել են վերջին տվյալներով 38 մարդ։ Երկու հոգու փրկարարները ողջ են գտել։

Տարերքը փակել է երկրի հարավ արեւմտյան մասում գտնվող լեռնային Յունյնան նահանգի գյուղը։ Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 8։20-ին, տասնյակ տոննաների հասնող հողը ծածկել է Գաոպո գյուղի 16 տուն։ Սողանքի երկարությունը կազմել է 300 մետր, լայնությունը՝80 մետր, իսկ հաստությունը՝ մինչեւ 30 մետր։ Սողանքի տակ հայտնված տներում բնակվում էին 46 հոգի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արդեն կեսօրին փրկարարները հողափորի օգնությամբ դուրս են հանել 22 մահացած մարմիններ։ Երկու հոգի ողջ են մնացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Բնական աղետի տարածաշրջանը նահանգային մայրաքաղաք Կունմինից մոտ 550 կմ հյուսիս արեւելք է գտնվում։