Հայաստանի առեւտրային բանկերը հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնել են մոտ 139 մլն դոլար եւ վաճառել 144 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նշենք, որ շաբաթական կտրվածքով սա բավական բարձր ցուցանիշ է, եւ վկայում է այն մասին, որ տոներից հետո էլ քաղաքացիները շարունակել են մեծ քանակությամբ արտարժույթ վաճառել:
2012 թ. դեկտեմբերի 24-ից 2013 թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլրդ դրամ (համարժեք է մոտ 120 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 137.6 մլն ԱՄՆ դոլար:





























