ԱՄՆ Գլենդել քաղաքի իշխանությունները պարզել են 18-ամյա երիտասարդի ինքնությունը, ով մահացու վրաերթի էր ենթարկվել Փասադենայի Foothill (210) մայրուղու վրա: Մահացածը Գլենդելի բնակիչ Առնո Շախմալյանն է:
Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Շախմալյանը հունվարի 10-ի առավոտյան վթարի է ենթարկվել բեռնատարի կողմից, երբ իր Լեքսուս մեքենայով փորձում էր կանգնելու ավելի հարմար տեղ ընտրել:
Առայժմ անհայտ պատճառներով, Առնո Շախմալյանն ու նրա ուղեւոր, Լա Կրեշենտայի բնակիչ Գեբրիել Լավարոն դուրս են եկել մեքենայից եւ հատել փողոցը: Սան-Բեռնարդինո շրջանի 40-ամյա բնակիչը այդ պահին նրան վրաերթի է ենթարկել: Շախմալյանին տեղափոխել են Հանթինգթոն Մեմորիալ հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Գեբրիել Լավարոն վթարի հետեւանքով չի տուժել:





























