Նեպալում խոշոր ավտոպատահարից նվազագույնը 29 մարդ է զոհվել. Լեռնային տեղանքում ավտոբուսը շրջվել է եւ 600 մետր բարձրությունից գլորվել անդունդը։ Գիշերը թանձր մառախուղի պայմաններում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։
Տասից ավելի մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ավտոբուսում ընդհանուրը 35 տոմս էր վաճառվել, սակայն նեպալյան վարորդները հաճախ են ճանապարհներից ուղեւոր վերցնում, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»՝ վկայակոչելով AFP-ին։
Դեպքը կատարվել է երկրի արեւմուտքում՝ Հնդկաստանի հետ սահմանին։
Նախորդ տարվա սեպտեմբերին եւս երկրում ավտոբուսն ընկել էր ձորը, 27 մարդ զոհվել էր, երկու ամիս առաջ էլ գերծանրաբեռնված ավտոբուսի վթարից հնդկաստանցի 38 ուխտավորներ էին զոհվել։




























