Ղրղըզստանում սպանվել է կազմակերպված հանցագործության դեմ պայքարի տարածքային վարչության ղեկավար Տոլկունբեկ Շոնոեւը։ Սպանությունը կատարվել է Օշ քաղաքում հունվարի 11-ի երեկոյան, հաղորդել են Ղրղըզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում։
Նախնական տվյալներով՝ երկու մարդասպանները 35-ամյա Շոնոեւին սպասել են նրա տան մոտ, եւ սկսել են կրակել այն պահին, երբ նա փորձել է կայանել մեքենան։ Սպային 9 անգամ վիրավորել են Մակարով տեսակի ատրճանակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սպանության փաստով ստեղծվել է միջգերատեսչական քննչական-օպերատիվ խումբ։ Ղրղըզստանի ՆԳՆ ղեկավար Շամիլ Աթախանովը հետաքննությունը վերահսկում է անձամբ։.
Սպանվածն ունի 5 փոքր երեխա։ Որպես հիմնական վարկած՝ քննվում է սպանվածի ծառայողական գործունեությունը։





























