Ֆրանսիայում ձերբակալվել են բասկերի անջատողական ԷՏԱ կազմակերպության երկու անդամներ, որոնցից մեկը Իսպանիայում ամենահետախուզվող ահաբեկիչների թվում է եղել, հաղորդում է «La Razon» պարբերականը:
Նրանք ձերբակալվել են Ֆրանսիայի Բուրգունդիա շրջանում: Ոստիկանները կանգնեցրել են կասկածելի թվացող մեքենային, որի երկու ուղեւորները փորձել են փախչել, նրանցից մեկը զինված է եղել: AFP-ն տեղեկացնում է, որ խուզարկման ընթացքում ոստիկանները մեքենայում գտել են գերմանական, իտալական եւ իսպանական անձնագրեր: Ավտոմեքենան էլ գողացված է եղել դեռ 2011թ. նոյեմբերից:




























