Ամերկահայ առաջնորդներն ու մարդու իրավունքների պաշտպաններն իրենց  տարկուսաքն են  հայտնել ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածության առաջադրման կապակցությամբ, գրում է  «The Washington Free Beacon»-ը: Նրան քննադատում են 2005թ. Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին ընդդիմանալու համար:

«Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ-ին, տեղի է ունեցել  1915 թ-ին, ասել էր Հեյգելը 2005թ. Հայաստան կատրած այցի ժամանակ, երբ դեռ  Սենատում էր:-Որպես սենատոր կարծում եմ, որ այդ հարցը լուծելու լավագույն միջոցը հարցը բաց թողնելն է պատմաբանների համար»:

Ամերկիկահայ առջնորդներն ու փորձագետները քննադատության ենթարկեցին այդ մեկնաբանությունները` դրանք համարելով վտանգավոր: Նրանք պնդում են, որ  մեկ միլոնից ավելի մարդկանց սիստեմատիկ ցեղասպանությունն անտեսելու Հեյգելի ցանյությունը անհանգստություն է առաջացնում պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու առումով:

Ցեղասպանության հարցերով հայտնի փորձագետները եւ մարդու իրավունքներ հարցերով խմբերը Հեյգելի հայտարարությունները անհանգստացնող են համարում. «Հոլոքոստի նախօրեին Հիտելերը հեգնական հարցրել էր, թե ով է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին: Հաստատ` ոչ Չակ Հեյգելը»,-նշել է  Վամանի անվան Հոլոքոստի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Մեդոֆը:

«Քաղաքական նպատակահարմարություններից ելելենով ցեղասպանությունը լռության մատնելը, ինչպես խորհուրդ էր տվել սենատոր Հեյգելը, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ վտանգավոր է, քանի որ ցեղասպանության ճանաչման մերժումը  ճանպարհ է բացում նոր ցեղասպանությունների համար»,-ավելացրել է Մեդոֆը:

Մարդու իրավունքների ոլորտում հայտնի փորձագետները Հեյգելի դիտարկումները «ամոթալի» են համարել. «Հայաստնում 2005թ. արված նրա հայտարարությունն  ամոթալի է: Առաջիկայում նրան պաշտոնին հաստատելու վերաբերյալ  լսումներում սենատորները պետք է հակազդեն նրա ասածներին եւ նրանից բացատրություններ սպասեն»: 

Մարդու իրավունքների ոլորտի գիտնական  Թեյն Ռոզենբաումը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը Հեյգելի հակազդեցությունը «մատնացույց է անում բարոյականության ապշեցնող բացակայությունը»:  Նրանք համոզված են, որ Պենտագոնն արժանի է ավելի սկզբունքային ղեկավարի,  ով բարոյական ավելի բարձր հիմքեր կունենա: