Նյու Յորքի նահանգապետը գրիպի վարակի տարածման պատճառով հայտարարել է արտակարգ համաճարակային իրավիճակ: Նահանգում գրանցվել է գրիպով հիվանդացության մոտ 20 հազար դեպք, ինչը չորս անգամ ավելին է, քան անցած ձմռանը: Իշխանությունները թույլ են տվել պատվաստումներ անել ոչ միայն մեծերին, այլեւ երեխաներին, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ  Բոստոնի քաղաքապետն էր գրիպի տարծման հետ կապված արտակարգ դրություն հայտարարել: Քաղաքում հիվանդացության դեպքերը 10 անգամ ավելի շատ էին, քան անցած տարի: