Նյու Դելիում ուսանողուհու խմբակային բռնաբարությունից մեկ ամիս անց, որն ավարտվել էր աղջկա մահվամբ եւ զանգվածային բողոքի ակցիաներով, Հնդկաստոնում կրկին նմանատիպ դեպք է արձանագրվել: Շաբաթ օրը Փենջաբ նահանգում յոթ հոգի կրկին ավտոբուսում բռնաբարել են 29-ամյա կնոջ, հաղորդում է «Hindustan Times» պարբերականը:
Կինը տուն է վերադարձել այն գյուղից, որտեղ բանակվել են ծնողները: Սակայն ավտոբուսը, որում գտնվել են վարորդն ու տոմսավաճառը, կանգառում չի կանգնել: Այնուհետեւ նրանք կնոջը մոտոցիկլով տարել են անհայտ մի վայր, որտեղ նրան բռնաբարել են եւս հինգ հոգու հետ: Հետո կնոջը տարել-նետել են այն գյուղի մոտ, որտեղ նա բանակվում է: Կինը դիմել է ոստիկանություն:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է վեց հոգու, այդ թվում` վարորդին եւ տոմսավաճառին: Վերջիններս ընդունել են իրենց մեղքը, գրում է «Gazeta.ru»-ն:





























