Լիբիայի Բենգազի քաղաքում անհայտ անձանց կողմից հունվարի 12 –ին գնդակոծվել է Իտալիայի հյուպատոսի մեքենան: «Ալ Արաբիայի» հաղորդմամբ,  արդյունքում ոչ ոք չի տուժել:

Երկրի ուժային կառույցների ներկայացուցիչների խոսքով` դիվանագետի մեքենան զրահապատ է եղել: «Նրա մեքենայի վրա կրակ են բացել, բայց այն զրահապատ է: Տուժածներ չկան»,-նրանց խոսքերն է մեջբերում «Ռոյթերը»:

Անցած տարի Բենգազիում  մի քանի հարձակումներ էին եղել ինչպես դիվանագիտական ներկայացուցչությունների, այնպես էլ պատկան կառույցների վրա: