Չինաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը առողջության համար վտանգավոր մակարդակի է հասել` քաղաքի վրա կախված մշուշի պատճառով: Տարեց մարդկանց եւ երխաներին խորհուրդ չի տրվում դուրս գալ, հայտարարել են շրջակա միջավայի պահպանության հարցերով քաղաքային մարմինները:
Առողջության համար վտանգավոր փոքրիկ եւ պինդ PM 2.5 մասնիկների պարունակությունը մեկ խմ-ում կազմել է 700 միկրոգրամ, որոշ վայրերում` մինչեւ 993 միկրոգրամ: Բնապահպանների կարծիքով` շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը, որն ինդուստրալիզացիայի արագ տեմպերի, մեքենաների աճող թվով է պայմանավորված, լուրջ խնդիր է մնում Չինաստանի համար:
Օդերեւութաբանների կանխատեսումներով` մշուշը Պեկինի վրա կախված կմնա մինչեւ չորեքշաբթի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























