Չեխիայում ավարտվել է երկրի նախագահի ընտրության առաջին փուլը, որի արդյունքներով, հունվարի 25-ին եւ 26-ին կայանալիք երկրոդ փուլում կհանդիպեն նախկին վարչապետ Միլոշ Զեմանը եւ գործող փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը, հաղորդում է «Agence France-Presse»-ը:

Առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ եւ շաբաթ: Թեկնածուներից եւ ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայներ չի ստացել: Զեմանի օգտին քվեարկել է ընտրողների 24,21 տոկոսը, Շվարցենբերգի օգտին` 23,4 տոկոսը: Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 60 տոկոս: Ընդհանուր առմամբ առաջադրվել է նախագահի ինը թեկնածու: