Մոսկվայի կենտրոնում ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են չեղյալ համարել «հակամագնիտսկու օրենքը», որով մասնավորապես արգելվում է ամերիկացիների կողմից ռուս որբերի որդեգրումը: Ակցիային մասնակցել է շուրջ 7 հազ. մարդ, տեղեկացնում է Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ն:
Մայրաքաղաքին իշխանությունները արտոնել են երթը` մինչեւ 20 հազ. մարդու մասնակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























