Հունաստանի խորհրդարանը հաստատել է հարկման նոր նորմատիվները, որոնք արվել էին հարկատուների պահանջով: Համաձայն նոր կարգի, այն քաղաքացիները, որոնց եկամուտը տարեկան գերազանցում է 42 հազ. եվրոն, պետք է  իրենց եկամտի  42%-ը բյուջե փոխանցեն:Այս փոփոխություններին կողմ են արտահայտվել 300 պատգամավորներից 163-ը:  Գործող օրենքով հարկվում էր առավելագույնը  45%-ը, այն էլ 100 հազ. եվրո եկամուտ ունեցողների դեպքում, հաղորդում է  «РБК»-ն: