Դեմոկրատ սենատոր Ջեյ Ռոքֆելերը, ով ԱՄՆ Սենատում ներկայացնում է Արեւմտյան Վերջինիա նահանգը, այլեւս չի առաջադրվի: 75-ամյա սենատորն իր քաղաքական կարիերայի մասին հայտարարել է հունվարի 11 –ին:
Ռոքֆելերը սենատոր է 1984 թ-ից: Ներկայումս նա ղեկավարում է Սենատի առեւտրի, գիտության եւ տրանսպորտի հարցերով հանձնաժողովը: Նա հայտնի նավթային մագնատ Ջոն Ռոքֆելերի ծոռն է, եւ Ռոքֆելերների ընտանիքի միակ ներկայացուցիչը, ով դեմոկրատների կողքին է: Նրա չառաջադրումով դեմոկրատները կարող են կորցնել Սենատում Արեւմտյան Վերջինիայի իրենց տեղը, հաղորդում է «Մայակը»:




























