Նեպալում տեղի ունեցած ավտոճանապարհային խոշոր պատահարի արդյունքում 29 մարդ է զոհվել, եւս 12 վիրավորվել է: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում, Հնդկաստանի հետ սահմանին: Ավտոբուսի վարորդը վատ տեսանելիության եւ մառուխուղի պատճառով կորցրել է կառավարումը եւ մեքենան շրջվել է ձորը:

Նշվում է, որ նման պատահարները Նեպալում հաճախակի են` հիմնականում վատ ճանապարհների, անսարք փոխադրամիջոցների պատճառով, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: