Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել Թայբեյում` իրենց դժգոհությունը հայտնելով Թայվանի վարչակազմի ղեկավար Մա Ինցզյուի քաղաքականությունից: Նրանք, մասնավորապես, պահանջում են վարչապետ Չեն Չունի հրաժարականը` տնտեսության զարգացման ոչ բավարար քայլերի համար: 2012թ. տնտեսության աճը կազմել է ընդամենը 2%:Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիային մասնակցել է ավելի քան 150 հազ. մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թայվանում տասնյակ հազարավոր մարդիկ հակակառավարական ցույցերի են դուրս եկել
Հասանելի է
русский



























