Եգիպտոսի դատարանը որոշել է վերանայել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործը` ի պատասխան նրա կողմից ցմահ ազատազրկման դատավճռի բողոքարկման:

84-ամյա Մուբարաքը հրաժարական էր ներկայացրել 2011թ-ին Կահիրեում  եւ մյուս քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներից հետո: Նա մեղադրվում էր ցուցարարների մահվանն ունեցած մասնակցության մեջ:

Նախկին նախագահը դատից առաջ եւ հետո ժամանակի մեծ մասն անցկացրել էր բանտի հիվանդանոցում`առողջության հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: