Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում մոլեգնող անտառային հրդեհներն սպառնում են երկրի խոշոր աստղադիտարանին: Հրշեջ ծառայության ներկայացուցիչներն այսօր հայտնել են, թե կրակն ընդհուպ մոտեցել է Սայդինգ աստղադիտարանին, որը Սիդնեյից 460 կմ-ի վրա է:
Աստղադիտարանի աշխատակիցները տարհանվել են, հաղորդումէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ներկայումս ավելի քան 50 հրշեջներ են աշխատում այնտեղ, սակայն նրանց աշխատանքին խոչընդոտում են քամիները: Աստղադիտարանում տեղակայված է երկրի ամենահզոր տելեսկոպը, որը համատեղ կառավարում են ավստրալացի եւ բրիտանացի գիտնականները:




























