Մալիում արդեն երրորդ օրն է, ինչ ֆրանսիական օդուժը շարունակում է հարվածել իսլամիստների դիրքերին: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իսլամիստները չեն լքի երկրի կենտրոնական քաղաքները, որոնք զբաղեցրել են անցած շաբաթ:
Հաջորդ շաբաթ Կոտ դ`Իվուարի մայրաքաղաքում տեղի կունենա Արեւմտյան Աֆրիկայի երկրների տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը` Մալիում ռազմական գործողությունների ընթացքի քննարկման համար:
ՄԱԿ-ը հավանության է արժանացրել Աֆրիկական միության ավելի քան երեք հազար զինծառայողների տեղակայումը Մալիում`աջակցելու համար երկրի բանակին` երկրի հյուսիսային շրջաններն իսլամիստներից ազտագրելու գործում, հաղորդում է BBC-ին:




























