Ռուսաստանի ընդդիմությունն անկանոն է գործում` չնայած խելացի անձանց առկայությանը, հայտարարել է վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն: Իր հերթին «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը դերասանին հրավիրել է մասնակցել ընդդիմության հերթական ակցիային:«Ռուսաստանի ընդդիմությունը չունի ծրագիր, ոչինչ չունի: Կան շատ խելացի անձինք, ինչպես Կասպարովը, սակայն դա լավ է շախմատի համար եւ վերջ: Իսկ  քաղաքականությունն ավելի բարդ է»,-հայտարարել է Դեպարդիեն «Վեստի նեդելիին» տված հարցազրույցում:

Դերասանը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, չի բնակվի մեգապոլիսում եւ ցանկություն է  հայտնել բնակարան ձեռք բերել պրովինցիայում: Հարցազրույցում նա նաեւ ասել է, որ Ռուսաստնում քաղաքական անկայունությունը փոխհատուցվում է  նրա մշակութային ժառանգությամբ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: