Ուկրաինական «Femen» շարժման ակտիվիստուհիները հանդես են եկել ի պաշտպանության սեռական փոքրամասնությունների իրավունքների: Չորս աղջիկներ մերկացել են Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցու առջեւ այն ժամանակ, երբ պատշգամբ է դուրս եկել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, ով պետք է ավանդական կիրակնօրյա աղոթք կարդար, տեղեկացնում է «Россия 24»-ը:
Ակտիվստուհիներն այդպիսով որոշել են հանդես գալ նույնասեռ ընտանքիների եւ նրանց կողմից երեխաների որդեգրման հարցի վերաբերյալ եկեղեցու ազդեցության դեմ:





























