Առաջիկա օրերին Հյուսթոնի հիվանդանոցից դուրս կգրվի ԱՄՆ նախկին նախագահ, 88-ամյա Ջորջ Բուշ ավագը, ով հոսպիտալացվել էր բրոնխիտով, հաղորդում է CNN-ը:

Նախկինում բժիշկներն արդեն մի քանի անգամ հայտնել էին Բուշի հնարավոր դուրս գրման մասին, սակայն ամեն անգամ որոշել էին եւս ինչ-որ ժամանակ հսկողության տակ պահել: Նախկին նախագահը հաճախ է հիվանդանում, ինչպես նաեւ տառապում է պարկինսոնի հիվանդությամբ, ինչի պատճառով կարող է տեղաշաժվել միայն հաշմանդամի սայլակով, հողորդում է  «ՌԻԱ Նովոստին»: