Սլովենիայի խորհրդարանի խոսնակ Գրեգոր Վիրանտը երկրի վարչապետ Յանեզ Յանշին կոչ է արել հրաժարական տալ` անցած շաբաթ բռնկված կոռուպցիոն սկանդալի համապատկերում, հաղորդում են սլովենական լրատվամիջոցները:

Նա նաեւ առաջարկել է վարչապետի կողմից ղեկավարվող Ժողովրդավարական կուսակացությանը վարչապետի նոր թեկնածություն առաջադրել: Վարանտն ասել է, որ իր կուսակցությունը շահագրգռված է, որ հինգ կուսակցությունից բաղկացած ներկայիս կոալիցիան  շարունակի իր աշխատանքն ու բարեփոխումները:

Սլովենայում քաղաքական իրավիճակը սրվել էր անցած շաբաթ պետական հանձնաժողովի զեկույցից հետո, որում Յանշի հասցեին կոռուպցիայի մեղադարնք էր ներկայացված: Մասնավորապես նշվում էր, որ նա չի հայտարարագրել 200 հազ. եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: