Իտալիայի նախկին վարչապետ, «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ  Սիլվիո Բեռլուսկոնին պաշտոնապես հայտարարվել է աջ կենտրոնամետ կոալիցիայի առաջնորդ:  Դա հաստատել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը` նշելով, որ փետրվարի 24-25 –ին կայնալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միավորված յոթ կուսակցությունները:

76-ամյա Բեռլուսկոնին սկզբում առաջադրել էր իր թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում, սակայն հետ փոխել էր մտադրությունը` հայտնելով, որ հաղթանակի դեպքում կբավարարվի էկոնոմիկայի նախարարի պաշտոնով, իսկ վարչապետ կառաջադրվի իր երիտասարդ գործընկեր Անջելինո Ալֆանոն, հաղորդում է «Ռոսբալտը»: