Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2012թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 7.1 տոկոս: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության 2012 թվական ընթացքում կատարված աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին հաշվետվության մեջ:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2012թ. արդյունքներով կկազմի շուրջ 3073 ԱՄՆ դոլար: 2012թ. արդյունքներով տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենա ծառայությունների ճյուղը՝ 2.6 տոկոսային կետ, արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.2, իսկ գյուղատնտեսության եւ շինարարության ճյուղերինը՝ համապատասխանաբար 1.7 եւ 0.4 տոկոսային կետ:



























